Հուլիսի 2-ին Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում, Վայոց ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի գլխավորությամբ, թեմի հոգևորականների, հաշվապահի և Վայքի քաղաքապետարանի ավագանու անդամների հետ տեղի ունեցավ քննարկում ննջեցյալների հոգեհանգստյան և հոգեճաշի սրահների բացման առիթով:
Հանդիպման ընթացքում եղան առաջարկներ, որոնք համատեղ քննարկմամբ լուծումներ առաջադրվեցին: