Վարդավառի տոնին Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչով օրհնվեց Նախիջևանյան սահմանը


Վարդավառը Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ այլակերպության տոնն է: Այն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է և որպես շարժական տոն, հանդիպում է հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Հիսուս Քրիստոսի պայծառակերպության մասին կարդում ենք Ավետարանում, որտեղ ասվում է, թե Քրիստոս իր հետ վերցնելով իր աշակերտներից Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին՝ նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը և նրանց առաջ կերպարանափոխվում. Նրա դեմքը փայլում է ինչպես արեգակը, իսկ զգեստները դառնում են սպիտակ, ինչպես լույսը: Ապա երկնային լույսի մեջ պարուրված հայտնվում են Մովսես ու Եղիա մարգարեներն ու սկսում զրուցել Տիրոջ հետ՝ Նրա վերահաս տառապանքների ու խաչելության մասին: Իսկ հետո լուսավոր մի ամպ իջավ ու հնչեց Հայր Աստծո ձայնը. «Դա է Իմ սիրելի որդին, որն ունի իմ հաճությունը, Նրան լսեցեք»:

Տոնը Վարդավառ է կոչվում, Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում՝ նախքան բացվելը և բացվելով բոլորին հայտնապես երևում է, այնպես էլ Հիսուս նախքան Իր պայծառակերպվելը Իր մեջ պահում էր Աստվածության լույը, իսկ պայծառակերպվելով հայտնում Իր Աստվածությունը:

Այս տարի Վարդավառի տոնը մեծավ խնդությամբ նշվեց Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնքում: Գյուղացիներին հյուրընկալվել էին ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ՝ Տեր Վրթանես եպս. Աբրահամյանը, ավագ գնդերեց Տեր Ենովք քհն. Սարգսյանն՝ իրեն ենթակա զորամասերի գնդերեցների հետ և Հարավային Ռուսաստանի թեմի Ստավրոպոլ քաղաքի հոգևոր հովիվ՝ Տեր Գրիգորիս քահանա Պողոսյանը և Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր հայկական գյուղի Սուրբ Համբարձում Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Համբարյանը: Տոնախմբությանն ու Սուրբ պատարագին ներկա էին Continue reading

Advertisements