ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՎԱՔԻ ԵՐՐՈՐԴ ՕՐԸ՝ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը 2018 թվականը հռչակել է երիտասարդության տարի: Ծրագրերից գլխավորը «Դեպի հայրենիք, դեպի Ս. Էջմիածին» համահայկական երիտասարդական ծրագիրն է: Հուլիսի 4-ից հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից 400 երիտասարդ է հայրենիքում: Եղել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սարդարապատում, Օշականում: Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման հավաքի երրորդ օրը Ծաղկաձորում էր: