Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքը Ծաղկաձորում


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը 2018 թվականը հռչակել է երիտասարդության տարի:

Հուլիսի 4-8-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայ եկեղեցու երիտասարդաց միության հավաքը:

«Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքի նպատակն էր մեկ վայրում հավաքել Առաքելական Սուրբ Եկեղեցու երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին:

Վերոհիշյալ հավաքին Վայոց ձորի թեմի կողմից մասնակցեցին Երիտասարդաց միության պատասխանատու Ազատուհի Ստեփանյանը, Դիանա Ստեփանյանը, Աղավնի Աղաբաբյանը և Հասմիկ Աբրահամյանը:

Advertisements