ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ


Հուլիսի 8-ը «Դեպի հայրենիք, դեպի Սուրբ էջմիածին» հավաքի վերջին օրն էր:
Այն համընկավ Պայծառակերպության տոնի հետ: Տոնական պատարագը Երևանի սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցեց Հովնան սրբազանը: Պատարագին Մայր Աթոռի միաբանների

ուղեկցությամբ մասնակցում էր Վեհափառ հայրապետը: Նա վարդաջրով ցողեց հավատացյալներին և օրհնեց նրանց: Հավաքի վերջին օրը երիտասարդներն այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Աղբյուրը՝ shoghakat.am
Advertisements