Նորակոչիկների օրհնություն Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում


Օրերս Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանն օրհնեց եկեղեցում հավաքված նորակոչիկներին:

Տեր Հայրն իր խոսքում կոչ արեց նորակոչիկներին ուժեղ լինել, լավ ծառայել և հայրենիքի նկատմամբ պարտքը հավատարմությամբ կատարել:

Ավանդույթի համաձայն Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում օրհնված խաչերը ստանալուց հետո Հայոց բանակի շարքերը համալրելու մեկնեց նորակոչիկների ևս մի խումբ։

Բարի ծառայություն բոլոր զինվորներին։

Advertisements