Վաղը Ս. Հովակիմի և Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնի ծնողների և յուղաբեր կանանց հիշատակության օրն է


Ս. Հովակիմի և Ս. Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ, քանի որ նրանք Սուրբ Աստվածամոր ծնողներն են: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից: Մի օր տաճարում ընծա մատուցելիս քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով չիջնել այնտեղից մինչև Աստծո այցելությունը:

Նրա օրինակով Աննան էլ տանն է աղոթում և ապաշխարության է նվիրվում: Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից: Այդ պահին հայտնվում է Աստծո հրեշտակը և ավետում, որ նա զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը:

Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, ով ուրախությունից սկսում է ողորմություն բաժանել աղքատներին: Աննան հղիանում է, և ծնված հրեշտականման մանկանն անվանում են Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ: 

Յուղաբեր կանայք Հիսուսի չարչարանքների, թաղման և խաչելության ականատեսներն են: Նրանք Տիրոջ Հարության առաջին ավետաբերներն են: Յուղաբեր կանայք Քրիստոսին հետևեցին Իր ողջ երկրային առաքելության իրագործման ընթացքում: Եկեղեցու կողմից

Continue reading

Սուրբ Աստվածածնի Վերափոխման (Խաղողօրհնեքի) տոնի արարողությունները Նորավանքում


Օգոստոսի 12-ին՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տաղավար տոնի օրը, Նորավանքում մեծ տոնախմբություն էր:

 

Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Ս. Պատարագի ավարտին եկեղեցու բակում կատարվեց Խաղողօրհնեքի կարգը:

 

Արարողության ավարտին հոգեշնորհ Հայր Սուրբն օրհնության խոսքով հանդես եկավ, ապա ելույթ ունեցավ ՀՀ Զինված ուժերի գնդերեց, նորաօծ քահանա Տ. Հովհաննես քհն. Մաթևոսյանը, ով ներկայացրեց Խաղողօրհնեքին նվիրված ծրագիրը:

 

Այնուհետև իրենց անզուգական ելույթներով հանդես եկան ուխտավորաբար Նորավանքում գտնվող Զանգակատան «Էրգիր» /գեղ. ղեկավար՝ Լուսինե Սահակյան/ և Continue reading

Հայտարարություն. Խաղողօրհնեքը Նորավանքում


Սիրելի՛ հայորդիներ,

Oգոստոսի 12-ին՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման և Խաղողօրհնեքի տոնի օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմը սիրով հրավիրում է բոլորին Նորավանքի վանական համալիր, որտեղ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին տեղի կունենա խաղողի օրհնության արարողություն և մշակութային հանդիսություն:

Ս. Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30-ին: Continue reading