Հայտարարություն


Արենի համայնքի հարգելի բնակիչներ, սույն թվականի օգոստոսի 12-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (հայտնի է որպես Խաղողօրհնեքի տոն):
Տոնի շրջանակներում Արենի համայնքի բնակավայրերում ՀՀ ԶՈւ Գնդերեց Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանի կողմից կկատարվի Խաղողօրհնեքի կարգ և ելույթ կունենա սահմանապահ Խաչիկ բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցու մանկական երգչախումբը:
Ստորև ներկայացվում է միջոցառումների հաջորդականությունը՝ ըստ բնակավայրերի.
Ելփին բնակավայր, եկեղեցու բակ, ժամը՝ 09:00-ին
Չիվա բնակավայր, գյուղամեջ, ժամը՝ 10:00-ին
Ռինդ բնակավայր, 

պուրակ, ժամը՝ 11:00-ին
Նորավանք, ժամը՝12:00-ին
Ագարակաձոր բնակավայր, գյուղամեջ, ժամը՝ 14:30-ին
Արփի բնակավայր, դպրոցի բակ, ժամը՝ 15:30
Աղավնաձոր բնակավայր, եկեղեցու բակ, ժամը՝ 16:30-ին
Արենի բնակավայր, գյուղամեջ, ժամը՝ 18:00-ին
Խաչիկ բնակավայր, եկեղեցում, ժամը՝ 19:30-ին: