Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված արարողություններ Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում  


Օրերս Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում կազմակերպվեց  հայ ժողովրդի մեծագույն  զավակ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառում (կազմակերպիչ՝ Սիրան Սարգսյան):

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին աշխարհահռչակ հայի հիշատակը:

Այնուհետև դպրոցի սաները ներկայացրին մեծանուն հայի կյանքի և գործունեության հետ կապված հետաքրքիր փաստեր, ապա հնչեցին Շառլ Ազնավուրի երգերից:

 Ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, ով իր խոսքում մասնավորապես ասացԱշխարհահռչակ շանսոնիեի կորուստը սգում է այսօր ամբողջ աշխարհըհամայն հայությունըողջ Ֆրանսիան և իր հարյուր միլիոնավոր լսարանըքանզի Շառլ Ազնավուրը համամարդկային երևույթ էիր ստեղծած արժեքներն ու ստեղծագործությունները համամարդկային և համընդհանուր նշանակություն ունեն բոլոր սերունդների համար: 21-րդ Continue reading

Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանի քարոզը՝ նվիրված Սրբոց Թարգմանչաց տոնին


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն ՍրբոյԱմէն:

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

(Առակներ 1:2)

Այս խոսքերը մեր շուրթերից հնչեցին շատ դարեր առաջ, իբրեւ հայատառ առաջին նախադասություն, իբրեւ մեր սրբացած թարգմանիչ վարդապետների    առաջին հայերեն թարգմանություն:
Սիրելի՛ հավատացյալներ, այսօր Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու տոնացույցով ոգեկոչում ենք խնկելի հիշատակը նրանց:
Մեծ է Սրբոց թարգմանչաց գործի խորհուրդը: Այդ խորհրդով մենք առաջնորդվեցինք դեպի քաղաքակրթություն, եւ ազդարարվեց մեր մուտքը քրիստոնեական մշակույթ: Այդ խորհրդով մենք ունեցանք հայատառ ու հայալեզու Աստվածաշունչ մատյանը, այդ խորհուրդն ուղեկցեց մեզ դարեր ի վեր:

Ե դարում հայ ժողովուրդը փառավորվեց Սուրբ Մաշտոցի հանճարեղ գյուտով: Հայի միտքն ու հոգին, որից մեր մշակույթի ու գրականության զարմանահրաշ գանձերը պիտի ծնվեին, այդուհետ փայլատակելու էր հայերեն:
Սեփական գիրն ունենալու ձգտումն այլեւս դարձել էր հոգու պահանջ, ժամանակի թելադրանք ու անհրաժեշտ նախապայման՝ իրականացնելու համար սեփական հայրենիքում ազատ եւ անկախ ապրելու մեր ժողովրդի դարավոր իղձը: Այո՛, բազում արհավիրքներ ու ալեկոծություններ ապրած հայ ժողովրդի կյանքում եղել են նաեւ լուսավոր շողարձակումներ: Բազմադարյան մեր պատմության ընթացքում ծնվել են բացառիկ մարդիկ, եղել են դեպքեր ու իրադարձություններ, որոնք կտրուկ փոխել են պատմության ընթացքը՝ ի օգուտ մեզ: Այդ Continue reading