Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված արարողություններ Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում  


Օրերս Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում կազմակերպվեց  հայ ժողովրդի մեծագույն  զավակ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառում (կազմակերպիչ՝ Սիրան Սարգսյան):

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին աշխարհահռչակ հայի հիշատակը:

Այնուհետև դպրոցի սաները ներկայացրին մեծանուն հայի կյանքի և գործունեության հետ կապված հետաքրքիր փաստեր, ապա հնչեցին Շառլ Ազնավուրի երգերից:

 Ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, ով իր խոսքում մասնավորապես ասացԱշխարհահռչակ շանսոնիեի կորուստը սգում է այսօր ամբողջ աշխարհըհամայն հայությունըողջ Ֆրանսիան և իր հարյուր միլիոնավոր լսարանըքանզի Շառլ Ազնավուրը համամարդկային երևույթ էիր ստեղծած արժեքներն ու ստեղծագործությունները համամարդկային և համընդհանուր նշանակություն ունեն բոլոր սերունդների համար: 21-րդ դարի լեգենդներից ևս մեկը անցավ հավերժության գիրկը: Նրա արվեստը նվաճեց բոլոր սերունդներինհատեց սահմաններ ու դիպավ յուրաքանչյուրիս սրտի նուրբ լարերին»:

Վերջում կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ մեծանուն հայի:

Լո՜ւյս քո երկնային ճանապարհներին, Մեծ Հայ:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements