Ուսուցչի տոնին նվիրված միջոցառում Մալիշկայում


Օրերս Մալիշկա համայնքում մեծ հանդիսավորությամբ նշվեց Ուսուցչի տոնը: Տոնական միջոցառումը կայացավ Մալիշկայի համայնքապետարանի բակում, որի ընթացքում ամփոփվեց նաև համայնքապետարանի կողմից կազմակերպված «Իմ ուսուցիչը» ֆոտոմրցույթը:

Ներկա էին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հունան Հունանյանը, Մալիշկա համայնքի թիվ 1 միջն. դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, Մ. Վ. Լոմոնոսովի անվան միջն. դպրոցի տնօրեն Հասմիկ Դավթյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, մանկավարժներ, մանկապարտեզի աշխատողներ, վետերան ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ և այլք:

Միջոցառման սկզբում ելույթ ունեցան համայնքի 2 մանկապարտեզների փոքրիկները:

Մանուկներից մի յուրահատուկ անմեղություն ու մաքրություն էր հորդում: Մանկական զրնգուն ծիծաղ, պարզ ու միամիտ հայացքներ, աչիկներում թաքցրած անհանգստություն, երգ, պար, ժպիտներ… Նրանց ելույթները հիացրին և հրճվանքի րոպեներ պարգևեցին ներկաներին: Կարծես բուրավետ ու երփներանգ ծաղիկներ լինեին, որոնցից յուրաքանչյուրը բուրում էր յուրովի:

Այնուհետև իրենց գեղեցիկ ելույթներով հանդես եկան թիվ 1 միջն. դպրոցի (միջոցառման կազմակերպիչ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիրան Սարգսյան) և Continue reading