Եկեղեցու հիմնօրհնեք Գետափ համայնքում


Այսօր, նախագահությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, Գետափ համայնքում կատարվեց եկեղեցու հիմնօրհնեք: Աստվածաշնչյան ընթերցումներից հետո գինով և ջրով լվացվեցին Տիրոջ առաքյալներին և սրբերին խորհրդանշող 16 քարերը, որոնք Սրբազան Հոր օծելուց հետո զետեղվեցին նոր կառուցվելիք եկեղեցու հիմքում:

Վերջում օրհնության խոսքով հանդես եկավ Առաջնորդ Սրբազան Հայրը:

Նոր կառուցվելիք եկեղեցու բարերարուհին է ծնունդով Երևանից, այժմ՝ Մոսկվայում բնակվող Լաուրա Հարությունյանը, իսկ նոր կառուցվելիք եկեղեցու տարածքն անհատույց նվիրաբերել է Գետափի բնակիչ Վարդգես Մովսիսյանը:

Վերջում բարերաուհու կողմից տրվեց սիրո ճաշ:

Թող Ամենակալ Աստված ի կատար ածի գետափցիների ուխտը և իր Սուրբ Եկեղեցին հաստատի վայոցձորյան գողտրիկ Գետափ համայնքում:

Թող Աստված օրհնի, պահպանի ազնիվ բարերարուհուն, բոլորին, այս սուրբ գործի նախաձեռնողներին և գետափցիներին:

Թեմի լրատվության բաժին