

Նույն օրը երեկոյան ժամերգության ավարտին, Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի հանդիսապետությամբ, Ս. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի:Արարողության ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց հոգեշնորհ Հայր Սուրբը:

Վերջում տեղի ունեցավ մոմավառություն և միասնական աղոթք՝ ի հիշատակ 1988թ. երկրաշարժիզոհերի:

Հավիտենական հիշատակն արդարոց, օրհնությամբ եղիցի: