Այսօր Ս. Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործ Հայրապետի հիշատակի օրն է


Ս. Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետը ծնվել է 280թ. Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիա քաղաքի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո:

Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր քո ունեցվածքը և տուր աղքատներին» (հմմտ. Մատթ. 19:21), իր կյանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզել: Խաղաղության վերահաստատվելուն պես վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325թ. Նիկիայի Տիեզերաժողովին: Մահացել է 326 թվականին: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է`առավելաբար հայտնի «Սանտա Կլաուս» անվամբ:

ԱՎԵԼԻՆ

Ի՞նչ դեր ունի քահանան ժամանակակից ընտանիքի համար. պատմում է սահմանամերձ Խաչիկ գյուղի հոգևոր հովիվը


Ինչպե՞ս կարող են քահանան ու եկեղեցին օգնել երիտասարդներին` հասկանալու ընտանիքի ու ամուսնական ուխտի կարևորությունը։ Արդյոք նորաստեղծ ժամանակակից ընտանիքներն ունեն քահանայի կարիքը։ Այս հարցերի շուրջ Aysor.am-ը զրուցել սահմանամերձ Խաչիկ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանի հետ։

«Ընտանիքը մեզ համար սրբություն է, և այն մեր եկեղեցում սկսվում է սուրբ պսակի խորհրդից։ Եվ քանի որ դա քահանայի կողմից մատուցված ծիսակարգի արդյունք է, հետագայում շատ ընտանիքներ շարունակում են կապը իրենց քահանայի հետ», – պատմում է տեր Հովհաննեսը։

ԱՎԵԼԻՆ