Ի՞նչ դեր ունի քահանան ժամանակակից ընտանիքի համար. պատմում է սահմանամերձ Խաչիկ գյուղի հոգևոր հովիվը


Ինչպե՞ս կարող են քահանան ու եկեղեցին օգնել երիտասարդներին` հասկանալու ընտանիքի ու ամուսնական ուխտի կարևորությունը։ Արդյոք նորաստեղծ ժամանակակից ընտանիքներն ունեն քահանայի կարիքը։ Այս հարցերի շուրջ Aysor.am-ը զրուցել սահմանամերձ Խաչիկ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանի հետ։

«Ընտանիքը մեզ համար սրբություն է, և այն մեր եկեղեցում սկսվում է սուրբ պսակի խորհրդից։ Եվ քանի որ դա քահանայի կողմից մատուցված ծիսակարգի արդյունք է, հետագայում շատ ընտանիքներ շարունակում են կապը իրենց քահանայի հետ», – պատմում է տեր Հովհաննեսը։

«Այն մարդիկ, ովքեր ընտանեկան վեճերին կարողանում են դիմանալ ու դրանք հաղթահարել, կարողանում են հեռու պահել սեփական ընտանիքը քայքայումից` Աստծուց բյուր օրհնություն են ստանում», – պատմում է տեր Հովհաննեսը։

Ըստ նրա, ներկայիս Հայաստանում հաճախ են խոսում, որ պետք է պահպանել հայկական ընտանիքն ու դրա արժեքները։ «Բայց ի՞նչ ենք անում ամեն մեկս այդ առիթով», – հարցնում է տեր Հովհաննեսը ու ներկայացնում իր մտորումները։

Աղբյուրը՝    aysor.am