Ջրօրհնեքի արարողություն Մալիշկայի Ս. Աննա եկեղեցում


Հունվարի 6-ին Մալիշկայի ՍԱննա եկեղեցում տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողություն, որի ավարտին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանն ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Ս. Ծննդյան պատգամը:

Ս. Աննա եկեղեցու այս տարվա խաչքավորն է Նահապետ Խաչատուրի Հարությունյանը:

Այնուհետև օրհնված ջուրը բաժանվեց հավատացյալ ժողովրդին: