Սուրբ Ծննդյան արարողությունները Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում


Հունվարի 6-ին՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծննդյան տոնի օրը, Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ` հանդիսապետությամբ Վայոց Ձորի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանի:

Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Հայր Սուրբը Ս. Պատարագի  ընթացքում ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն  Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Ս. Ծննդյան պատգամը:

 Հավարտ Ս. Պատարագի տեղի ունեցավ Ջրօրհնեքի հոգեպարար արարողությունը: Այս տարվա Ս. Աստվածածին եկեղեցու խաչքավորն է  Գրիգոր Հովհաննիսյանը:

Այնուհետև օրհնված ջուրը բաժանվեց հավատացյալ ժողովրդին:           

Հունվարի 7-ին՝ Ննջեցելոց հիշատակման օրը, թեմի բոլոր գործող եկեղեցիներում տեղի կունենա  հոգեհանգստյան կարգ: