Սուրբ Ծննդյան արարողությունները Վայքի Ս. Տրդատ եկեղեցում


Այսօր Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը:

Պատարագի ընթացքում  ընթերցվեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Ս. Ծննդյան պատգամը:

Հավարտ Պատարագի տեղի ունեցավ Ջրօրհնեքի հոգեպարար արարողություն: Այս տարվա Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցու խաչքավորն է Վահե Ռոբերտի Կոստանյանը

Այնուհետև օրհնված ջուրը բաժանվեց հավատացյալ ժողովրդին: