Ս. Ծննդյան արարողությունները Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում


Այսօր՝ հունվարի 6-ին, Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը:

Պատարագի ընթացքում ընթերցվեց  Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Սբ. Ծննդյան պատգամը:

Հավարտ Պատարագի տեղի ունեցավ Ջրօրհնեքի հոգեպարար արարողություն:

Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու այս տարվա խաչքավորն է Հակոբ Հակոբյանը:

Այնուհետև օրհնված ջուրը բաժանվեց հավատացյալ ժողովրդին: