ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

“Ահա կույսը պիտի հղիանա և մի որդի պիտի ծնի, և նրան պիտի կոչեն Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ” (Մատթեոս 1:23)

Սուրբ Ծննդյան խորհուրդը պարզ է. Աստված Հիսուս Քրիստոսի մեջ դարձել է Էմմանուել, այսինքն՝ Աստված մեզ հետ: Քրիստոսի ծննդյամբ Աստված Իր շոշափելի ներկայությունն է հաստատում մեր կյանքից ներս, գալիս է բնակվելու մեր մեջ, հայտնվում է այնտեղ, որտեղ մենք ապրում ենք մեր կյանքի ամեն վայրկյանը: 
Աստված՝ մեղքի պատճառով ընդհատելով ուղիղ հարաբերությունը մեզ հետ, դարեր շարունակ սահմանափակվեց անուղղակի հարաբերությամբ, մարգարեների միջոցով, դժվարին ու անկայուն ուխտի պայմաններում: Սակայն ժամանակների լրումին, փոփոխելով աշխարհում իր ներկայության կերպը, անձնապես մուտք գործեց մարդկային կյանք՝ մեզ հետ նոր, անձնական և հավիտենական ուխտ կնքելով: Ուխտը հավիտենական է, քանի որ երկու կողմը՝ Աստված և մարդ, արդեն մեկ Անձ են, Հիսուս Քրիստոս, Մարդ-Աստված: Եթե Նա մեզ հետ միայն լիներ, բայց Աստված չլիներ, ապա չէր կարող փրկել մեզ, լինել աշխարհի ու պատմության Տերը: Իսկ եթե Նա միայն Աստված լիներ, բայց մեզ հետ չլիներ, անծանոթ Աստված կլիներ՝ հեռու մեր սպասումներից ու հույսերից: 

Սուրբծննդյան իրական խորհուրդը հենց այս է՝ Աստված մարդու հետ է: Հետևաբար, Սուրբ Ծնունդը տոն է հույսի և վստահության, որ երաշխավորում է մեր մարդկային կյանքի անորոշության ու վատատեսության հաղթահարումը:
Թե ինչպես ենք ապրում մեր կյանքը, վկայում է, թե ինչպես ենք ընդունում Տիրոջը:
Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի Ավետիսը, դեռ վաղ առավոտից, հոգևոր արթնության և կենարար լույսի բերկրալի զգացումներով էր համակել մեր զորամիավորման ընտանիքի զինվորին ու զորականին: Մանուկ Հիսուսի լուսեղեն տոնի խորհրդով ոգևորված՝ զինծառայողները, նախ, զորամասի ավագ գնդերեցի կողմից ականջալուր եղան տոնի մեկնությանն ու պատգամին, ապա զորամիավորման ,,Սուրբ Գրիգոր Տաթևացի,, մատուռում մասնակցեցին ժամերգության և Ջրօրհնեքի կարգին: Այս տարի Ջրօրհնեքի խաչի քավորն էր հրամանատար գեներալ մայոր Վ. Քոչարյանը: 
Սակայն, այդքանով չավարտվեց տոնական օրը: Սպաների ու զինծառայողների ոգևորությունը կրկնապատկվեց, երբ ճաշի ժամին զորամիավորման զորամասերից մեկում ավագ գնդերեց Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Տիրոջ Հրաշափառ Ծննդյան Ավետիսը փոխանցելուց հետո, զորամասում կատարեց <<Ջրօրհնեքի>>, ապա <<Տնօրհնեքի>> արարողություն: 
Տեր Հայրը շնորհավորեց զինծառայողներին և նրանց փոխանցեց ՀՀ ԶՈՒ Հոգևար Առաջնորդ՝ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի շնորհավորական օրհնության խոսքը՝ շեշտելով, որ քրիստոնյան քաջ ու կորովի այն անձն է, ով միայն Աստծուց երկյուղ ունի և չի վախենում ոչ մեկից ու ոչնչից, նույնիսկ՝ մահվանից, քանի որ մշտապես իր կողքին է Աստված: 

Օրհնված ջուրը, հացն ու աղը, ինչպես նաև Սուրբ Ծննդյան կերակուրները ճաշակելուց հետո, զինվորները, իրենց սերը, նվիրումն ու ջանքերը հայրենիքին և սուրբ հավատին մեկտեղելու պատրաստակամությամբ, վերադարձան իրենց ծառայողական պարտավորություններին:

Պատրաստեց զորամասի գնդերեց՝
Գագիկ սարկավագ Հակոբյանը