Վայոց ձորի թեմում առաջնորդարանում տեղի ունեցավ հանդիպում հոգևորականի հետ


Օրերս  Վայոց ձորի թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ  Թեմի Քրիտոնեական դաստիարակության կենտրոն հաճախող երեխաները հանդիպեցին սահմանամերձ Խաչիկ համայնքի հոգևոր հովիվ, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Տ. Հովհաննես քահանա Մաթևոսյանի հետ:

Հանդիպումն սկսվեց աղոթքով:                                         

Ստեղծված անմիջական ու դրական մթնոլորտի շնորհիվ աշակերտները Տեր Հորն ուղղեցին իրենց հետաքրքրող զանազան հարցեր։

Հանդիպման ընթացքում փոքրիկները հանդես եկան ասմունքով, երգ ու պարով:

Վերջում թեմ հաճախող երեխաներն ստացան ամանորյա նվերներ: