Տյառնընդառաջին նվիրված տոնակատարություն Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին տոնում է Տյառնընդառաջը:

Փետրվարի 13-ին՝ ժամը 18:00-ին, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ Տյառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, շնորհավորելով ներկաներին ու բոլոր նորապսակներին տոնի կապակցությամբ, հանդես եկավ տոնի խորհուրդը  քարոզող հայրական խոսքով:

Երեկոյան ժամերգության և Անդաստանի արարողության ավարտին Արժանապատիվ Տեր Հայրը, Ս. Խորանի վրայից վառելով մոմը, եկեղեցու բակում վառեց Տյառնընդառաջի  խորհրդանշական խարույկը,  որի շուրջ ներկաները հանդես եկան ազգային երգերի և պարերի կատարումներով: