Տյառնընդառաջի տոնը Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում



Տյառնընդառաջը մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր տոներից մեկն է, որը խորհրդանշում է քառասնօրյա Հիսուսի` տաճարին ընծայումը: Այն անշարժ տոն է, նշվում է Ս. Ծնունդից ուղիղ 40 օր հետո` փետրվարի 13-ին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ տոնը հռչակվել է նորապսակների օրհնության օր:

Տյառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը և ըստ եկեղեցական տոնացույցի՝ փոխվում է օրը:

Ջերմուկ առողջարանային քաղաքի քրիստոնյա բնակիչները հավաքվել էին Սբ. Գայանե եկեղեցում՝ մասնակցելու Տյառնընդառաջի արարողությանը:

Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը երեկոյան ժամերգության և Անդաստանի արարողության ավարտին շնորհավորեց բոլոր հավատացյալներին և նորապսակներին Տյառնընդառաջի տոնի կապակցությամբ: Տեր Հայրը, իր խոսքն ուղղելով նորապսակներին, նրանց ցանկացավ առողջություն, երջանկություն և ամուր ընտանիք:

Օրհնության կարգից հետո եկեղեցու բակում վառվող Տյառնընդառաջի խարույկը իր շուրջը հավաքեց հավատացյալ ժողովրդին և նորապսակներին: