Վայոց ձորի թեմի առաջնորդարանում բացվեց Ցերեկային խնամքի կենտրոնը



Տեղի ունեցավ Եղեգնաձոր քաղաքի Ցերեկային խնամքի կենտրոնի մեկնարկը։ Կենտրոնը գործում է Վայոց ձորի թեմի առաջնորդարանի շենքում, որտեղ հաճախում են Եղեգնաձոր քաղաքի 25 երեխաներ։

Շաբաթական երեք օր երեխաների հետ աշխատում են սոց. հոգեբանական կենտրոն ՀԿ-ի կամավորները, մանկավարժներ, սոց. աշխատող, հոգեբան, նկարչության և ձեռարվեստի մասնագետներ։

Միջոցառումն սկսվեց աղոթքով, ապա օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը հանդես եկավ օրհնության խոսքով:

Ներկայացվեց Սրբոց Վարդանանց տոնի խորհուրդը, ապա երեխաներն ասմունքով և երգերով հիացրին բոլորին:

Այնուհետև Վայոց ձորի փոխմարզպետ Նանե Ասատրյանը բարի մաղթանքների հետ նաև գեղարվեստական գրքեր նվիրեց կենտրոնին։ Եղեգնաձոր քաղաքի քաղաքապետարանի աշխատակից Անի Առաքելյանը հավաստիացրեց, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցելու այդ մարդասիրակսն և աստվածահաճո ծրագրին։

ԱՎԵԼԻՆ