Նորավանքի Վանական Համալիրի վերաօծումը և վերաբացումը. 1999թ.-ի Նորավանքի վերանորոգման և համալիրի կառուցման բարերաները


Նորավանքի Վանական Համալիրը վերանորոգվել է 2 անգամ, առաջինը՝ Սովետական իշխանության ժամանակ, երկրորդը՝ սկսած 1996-1999թթ.-ին:

Նկարում Նորավանքն է մինչ 1947-1948թ-ը, 1840թ-ի ավերիչ երկրաշարժից հետո:

Նկարում Նորավանքն է մինչ 1947-1948թ-ը, 1840թ-ի ավերիչ երկրաշարժից հետո:

Նորավանքը ունի իր ուխտի օրը, որը կոչվում է Կանաչ կիրակի, քանի որ 1999թ-ի հենց այդ օրը երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց և վերաբացվեց Նորավանքը, որ տարիներ շարունակ փակ էր:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց և վերաբացվեց Նորավանքը
Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց և վերաբացվեց Նորավանքը
Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ վերաօծվեց և վերաբացվեց Նորավանքը
ԱՎԵԼԻՆ

Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» – մաս 3


Կարդում է Սոս Սարգսյանը

Աղբյուրը՝ Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» – մաս 3 

ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈԻ ԱՌԱԿԸ


«Հայր,  մեղանչեցի երկնքի դեմ

եւ քո առաջ»:

(Ղուկաս 15:18-19)

Անառակ որդու վերադարձը

Հոգուց պոռթկացող իրական զղջման խոսքեր են սրանք մի անառակի, որը փորձությունների ճիրաններից ազատվելով, փրկության շենշող հույսով էր սկսել առաջնորդվել դեպի աոաքինի ու բարոյական կյանքը, դեպի կատարյալը: Այսօր Մեծ Պահքի երրորդ կիրակին է՝ Անառակի  կիրակին:

Մինչեւ բուն նյութին անդրադառնալը, ուզում եմ փոքր ինչ խոսել պահքի եւ դրա անհրաժեշտության մասին, որը մի ներքին աղերսով աոնչվում է մեր նյութին: Ինչպես գիտենք Մեծ Պահքի հիմքում մեր Տեր Հիսուս Քրիստոսի  40-օրյա ծոմապահությունն է: Մկրտությունից հետո Հիսուս, Սուրբ Հոգով լի, վերադարձավ Հորդանանից եւ անապատ աոաջնորդվեց՝ 40 օր փորձվելով սատանայից: Չկերավ եւ չխմեց Նա այդ օրերին, ծոմապահությամբ օրինակ հանդիսացավ իր հետեւորդներին, սակայն նրա ծոմապահությունը մի կարեւոր առանձնահատկություն ուներ, որով տարբերվում է ընդունված չափանիշներից, այն զղջում եւ ապաշխարություն չէր ենթադրում, մինչդեռ հավատացյալների համար եկեղեցու սահմանած պահքն անպայմանորեն զղջման, խոստովանության  ապաշխարության խորհուրդն ունի, որի արդյունքում քրիստոնյան իրեն զորացած է զգում: Սահմանափակելով ֆիզիկական պահանջմունքները՝ մարդն ամենից աոաջ կոփվում է կամքով: Իսկ հաստատակամությունը կարեւոր նախապայման է ունեցած առաքինությունները պահպանելու համար:

Մարդկային տկարությունները ընդհանրապես երկու խմբի են բաժանվում՝ մարմնական եւ հոգեւոր: Սուրբ Գրիգոր Տաթեւացին հոգին հիվանդացած է համարում այն ժամանակ, երբ նվաղում են մարդու ներքին աշխարհը՝ հոգին ու միտքը սնող, հարստացնող կենդանի զորությունները, այն է՝ հավատը,  հույսըեւսերը: Ահա այս մեծագույն առաքինությունների դրսեւորմանն է նպաստում այն պահեցողությունը, որն արվում է կամավոր, Աստծուց թողություն ստանալու հույսով եւ, որպես հոգեւոր զոհողություն, հանուն Աստծու սիրո: Այս ամենով հանդերձ պահքը թե մարմնի ու թե հոգու ցավերի բժշկությունն է եւ միաժամանակ հաղթանակ մեղքի հանդեպ: Պահքով քրիստոնյան կրթվում է թե′ մտքով, թե′ հոգով, ու թե′ մարմնով, իսկ դրա շնորհիվ բարձրանում է ինքնագիտակցությունը, մարդն օբյեկտիվորեն կարողանում է ճանաչել ինքն իրեն ու աստվածատուր իր կյանքն առավել իմաստավորել:

Սիրելի′ հավատացյալներ, Անառակի կիրակիի խորհուրդը, կարծումեմ, կլրացնի պահքի մասին մեր խոսքը:

Տոնն իմաստավորվում է Հիսուս Քրիստոսի պատմած առակներից մեկով: Այն մարդու անկման ու ապա վերելքի մի գեղեցիկ պատմություն է և խորհրդանշաբար ներկայացնում է պահքի իմաստը: Այն իրապես զղջացող անձի փրկության մասին է: Անառակ որդի եւ սրբակենցաղ հայր: Հույս, որ ամենաբացասական գծերով մարդուն, իրապես զղջալու դեպքում, փրկություն եւ ապագա է սպասվում: Հիշատակության է արժանի առակի դրվագը Ավետարանից, որի հիման վրա սքանչելի գործ է գրել 20-րդ դարի ֆրանսիացի գրող ԱնդրեԺիդը, փաստելով, որ ամեն մի իրական զղջում շենշող աստղ է տիեզերական անծիրում:

Իսկ առակն ահա թե ինչ է պատմում.


ավելին

ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ



         Գ

ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ

 Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ, որ առաքեցեր զորդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին, մեղայ յերկինս եւ առաջի քո, ընկալ զիս որպես զանառակ որդին, եւ զգեցո ինձ զպատմուճանն զառաջին զոր մերկացայ մեղօք. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

 Դ

 Որդի աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ, եւ առեր մարմին ի սրբոյ կուսէն մարիամայ վասն մերոյ փրկութեան, խաչեցար, թաղեցար եւ յարեար ի մեռելոց, եւ համբարձար փառօք առ հայր. մեղայ յերկինս եւ առաջի քո, յիշեա զիղ որպես զաւազակն յորժամ գաս արքայութեամբ քով. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

 Ե

 Հոգի աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ իջեր ի յորդանան եւ ի վերնատունն, եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին. մեղայ յերկինս եւ առաջի քո, մաքրեա զիս վերստին աստուածային հրով քո` որպես հրեղէն լեզուօք սուրբ զառաքեալսն, եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Թարգմանություն 

ԱՎԵԼԻՆ