Հայտարարություն


Սիրելի հայորդիներ,

Ապրիլի 14-ին՝ ժամը 10:30-ին, Ծաղկազարդի Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում, որից հետո կկատարվի Մանուկների օրհնության կարգ:

 Վերջում հավատացյալ մեր ժողովրդին կբաժանվեն օրհնված ոստեր:

Վաղը Ծաղկազարդի տոնն է


Ծաղկազարդը Մեծ Պահքի վերջին կիրակին է:
Հիսուս Քրիստոսի աստվածային վարդապետության եւ հրաշագործությունների համբավը ցնցել էր շատերին: Մարդիկ ապշում ու հիանում էին, երբ տեսնում էին Հիսուսի բժշկած կույրերին, խուլերին, անդամալույծներին ու բորոտներին, Տիրոջ զորությամբ հարություն առած մեռյալներին: Այս մեծագործություններից ամենանշանավորը աղքատ Ղազարոսի հարությունն էր, որը Հիսուս Քրիստոս իրագործել էր Երուսաղեմ մտնելու նախորդ օրը: Եվ երբ Տերը, ավանակի վրա նստած, իր 12 աշակերտների հետ մտնում է Երուսաղեմ, ժողովուրդը մեծ ոգեւորությամբ ու խինդով է դիմավորում նրան:
<<Օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անվամբ: Խաղաղություն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում>>, – հրեաներն այսպես փառաբանեցին Տիրոջ մուտքը Երուսաղեմ: Մինչ այդ Հիսուս Քրիստոս բազմիցս եղել էր Երուսաղեմում, սակայն այս մուտքն առանձնակի էր, որովհետեւ առաջին անգամ Նա Երուսաղեմ էր մտնում որպես Մեսիա՝ Օծյալ. Օծյալ Փրկիչ, որը կամավոր գնում էր չարչարանքի ու մահվան: Նույն հրեաները, որ այդ օրը նրան դիմավորեցին ցնծությամբ ու <<օվսաննա՜>> բացականչելով, որը նշանակում է օրհնություն բարձրյալին,

Ավելին