Ավագ շաբաթվա արարողությունները Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում


ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ

………………… 18. 04. 2019………………….

10:30 – Ս. Պատարագ: Հաղորդության խորհրդի հաստատման օր

16: 00 – Ոտնլվա

18:00- Ժամերգություն: Խավարման կարգ

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ

…………………. 19.04.2019 ……………………..

18:00 – Ժամերգություն: Թաղման կարգ

Այնուհետև Եղեգնաձորի Ս. Աստվածածին եկեղեցու երգչախմբի

նախաձեռնությամբ տեղի կունենա հոգևոր երաժշտության երեկո: Այս միջոցառումը տեղի կունենա նաև Նորավանքում՝ ժամը 14:00

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ

 ………………… 20.04.2019 …………………….

18:00 – Ճրագալույցի Ս. Պատարագ

ԿԻՐԱԿԻ

………………… 21.04.2019 ……………………

10:30 Հարության Ս. Պատարագ

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

…………………. 22. 04. 2019 ………………….

11:00 – Հոգեհանգիստ

Ավագ չորեքշաբթի


Ավագ չորեքշաբթի հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով` կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11):
Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը: Միշտ հիշել մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն: