Հոգևոր երաժշտության երեկո Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում


Արդեն  ավանդույթ է դարձել Ավագ ուրբաթ օրը Քրիստոսի Թաղման հիշատակության կարգից հետո Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր երաժշտության համերգ կազմակերպել հավատացյալների համար:


Սկզբում ելույթ ունեցավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով իր շնորհակալությունը հայտնեց տիկին Սիմոնյանին, որ ամեն տարի ավագ ուրբաթ օր եկեղեցում կազմակերպում է հոգևոր երգի երեկո:
Եկեղեցում ստեղծվել էր մտերմիկ միջավայր՝ ներկաներին պարգևելով հուզմունքի և հիացմունքի պահեր:
Այս գեղեցիկ միջոցառումը եզրափակվեց Հայրապետական մաղթերգով: