Հարության Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում


Վաղը Սբ. Հարության տոնն է


«Ուրէմահքոհաղթությունը,

գերեզման, ուր է քո խայթոցը»:

Ովսեի մարգարեության այս ցնծագին բառերը ազդարարում են մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ճրագալույցի Պատարագով՝ մեծ ցնծությամբ ավետում է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Իսկ ինչ է ճրագալույցը: Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու 2 մեծագույն՝ Տիրոջ Ծննդյան եւ Հարության տոների նախօրեին, երեկոյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որը կոչվում է Ճրագալույցի Պատարագ: Իսկ ճրագալույց բաոը նշանակում է ճրագ լցնել, վաոել: Հնում, մեծագույն տոների նախօրեին, ավելի հանդիսավոր նշելու համար տոնը, եկեղեցին առավել էր զարդարված լինում լույսերով, ճրագներով, հավատացյալները լույսերով էին դիմավորում Տիրոջ հրաշափառ ծնունդն ու հարությունը:

40-օրյա աղոթքի, խոկման եւ պահեցողության երկար ճանապարհը մեզ աոաջնորդեց դեպի Քրիստոսի Հարության լույսը, ինչպես ձմեռային ցուրտ եւ մութ օրերին հաջորդում է գարնանային բնության վերազարթոնքը: Ողջ քրիստոնյա աշխարհի համար մեծագույն տոն է Տիրոջ Հարության տոնը, որ նոր կյանքի ու օրերի հույսով է վերանորոգում յուրաքանչյուրիս հոգին: Հույս, որ ջնջում է մեր մեջ տկար մտածողության պատճառով ի հայտ եկած ամեն կասկած, ամեն շփոթմունք եւ պայծառակերպում է մեր սրտերում երկնային արքայության իրականանալի գաղափարը: Այստեղ տեղին է հիշատակել Օգոստիոնոսի եւ Պողոս առաքյալի խոսքերը.
Օգոստիոնոս.  «Միայն քրիստոնյաներն  են  հավատում  մեռելներից  հարություն  առնելուն,  այդ հավատը  քրիստոնյային…  զատում է  մյուս բոլոր  մարդկանցից…»:  Պողոս առաքյալ.  «Տանջանքը  ոչինչ է  այն երանության հետ,  որ մեզ պետք է հայտնվի»:
Հարության օրը փրկության, նոր կյանքի եւ երկնքի արքայությանն արժանանալու քրիստոնյայի գերագույն հույսի ու բաղձանքի օրն է:
Հիսուս Քրիստոսի հարության իրողությունը մեզ է փոխանցում Սուրբ Գիրքը, ուսուցանելով մեզ, որ միայն ճշմարիտ քրիստոնյան, միայն ճշմարիտ հավատացյալը կարող է վերապրել Տիրոջ հարությունը եւ Տիրոջ հետ հառնել դեպի հավիտենական կյանք, դեպի երկնքի արքայություն: Թաղումից 3 օր անց, երբ

ԱՎԵԼԻՆ

Ավագ Շաբաթ և Ճրագալույց


Ճրագալույց Սուրբ Հարության

Շաբաթ օրվա երեկոյան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու: Եվ ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով՝ մոտեցավ, դռնից վեմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրա: Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպես ձյունը: Նրա ահից պահապանները խռովվեցին և մեռելների պես եղան:

Հրեշտակը խոսեց ու կանանց ասաց.«Դուք մի՛ վախեցեք, գիտեմ,  որ փնտրում էք Հիսուսին, որ խաչվեց այստեղ նա, քանի որ հարություն առավ, ինչպես ինքն ասել էր. եկե՛ք, տեսե՛ք այն տեղը, ուր պառկած էր: Եվ իսկույն գնացե՛ք, ասացե՛ք նրա աշակերտներին, թե հարություն առավ. և ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ նրան կը տեսնե՛ք: Ահա ասացի ձեզ» :

(Մատթեոս 281-8)