Եղեռն և Վերածնունդ


Պատմությունը չեմ կարծեր, թե արձանագրած
ըլլա այդպիսի կոտորած մը…

Չեմ կարծեր, թե որևէ գրիչ կամ բերան կարենա
նկարագրել այն զարհուրելի  նախճիրները,
որոնք տեղի ունեցան 1915 թ.-ին:

(Արքեպիսկոպոս Զ. Եղիայան)

Պատմությունն ունի իր անսասան կամքը. եղերական 15-ին պիտի հաջորդեր հերոսական 18-ը: Ապա պիտի գային մեր վերածննդի և բուռն ծաղկումի տասնամյակները: Պիտի կառուցվեր այսօրվա Հայաստանը՝ հանուր հայության ոգեղեն և մարմնավոր հայրենիքը, մեր միակն ու անփոխարինելին: Մեր սրբության սրբոցը: Եվ եթե եղեռնից հետո մեր վշտակիր բարեկամները ցավով մտածում էին, թե հազիվ ոտքի կանգնի մի ժողովուրդ, որի գլխով եղեռն է անցել, ապա այսօր միայն կույրերը կարող են աշխարհին ի լուր չբարբառել, թե մահ չունի մի ազգ, որ եղեռն է տեսել, եղեռնից հետո հաղթել է Սարդարապատում և այսօր աշխարհի հետ խոսում է իր սեփական լեզվով և ինքնուրույն ու ինքնատիպ մշակույթի գանձերով:

Տասնամյակներ են անցել եղերական այն օրերից: Վերածննդի ու վերընձյուղման, ծաղկումի ու բարգավաճման տասնամյակներ: Եվ կոտորածից, մահերից ու ավերածություններից հրաշքով փրկված մի բուռ Հայաստանը դարձել է ոչ միայն տեղաբնիկների նորոգ երկիրը,  այլև անցած տասնամյակներում հայրենադարձված զանգվածների երջանիկ օթևանը, աշխարհի տարբեր երկրներում հանգրվանած ամբողջ հայության հոգու հայրենիքն ու ազգապահության կենսահյութերի հորդաբուխ աղբյուրը։

Եղեռն և Վերածնունդ

Սովորաբար որևէ երկրի զարգացման թափն ակնառու դարձնելու համար համեմատության մեջ են դնում նրա ներկայի և անցյալի որևէ շրջանի վիճակներն արտահայտող ցուցանիշները: Հայաստանի պարագային այդօրինակ համեմատություններն անիմաստ են, որովհետև խորհրդային կարգերի նախօրեին կամ նրանից առաջ, ամենայն հայոց մեծբանաստեղծի պատկերավոր   վկայությամբ,  այն դարձել էր «զարկվա‘ ծհայրենիքզրկված հայրենիք», «ողբի‘ հայրենիքորբի‘ հայրենիք»։

Գյուղական տնտեսությունը քայքայված էր ևչէր կերակրում հողի աշխատավորին։ Չկար արդյունաբերություն այս բառի իսկական առումով: Եվ հեռու միջնադարում համալսարաններ ունեցած Հայաստանի լուսատենչ զավակները խարխափում էին խավարի մեջ կամ գիտության իրենց անհագ ծարավը հագեցնում էին Ռուսաստանի ու Եվրոպական մյուս երկրների համալսարաններում։

ԱՎԵԼԻՆ