Այսօր Համբարձման տոնն է


Այսօր   Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում Համբարձման տոնի առթիվ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Քրիստոսի համբարձումը հանդիսավոր փակումն է հարությունից հետո Նրա երևումների, կնիքն է Քրիստոսի տնօրենությունների և պաշտոնական ու տեսանելի բաժանումն է նյութական աշխարհից` հոգեպես և բարոյապես իր հետևորդների հետ մինչև աշխարհի վախճանը մնալու համար:

Ներկա ժամանակների մեջ համբարձման մասին խոսելը մի քիչ խրտնեցուցիչ է երևում, ոչ այնքան նրա հրաշալի հանգամանքի համար, որքան այն ըմբռնումի տարբերության պատճառով, որ գոյություն ունի տիեզերքի մասին ընդհանրապես և «երկինք»-ի մասին մասնավորաբար, Քրիստոսին ժամանակակից և մեր ժամանակների մարդկանց միջև: Հների համար մեր գլխի վերևում տարածված կապույտը հաստատ կամ ջրակուտակ մի կամար էր, որ բաժանում էր «երկինքը» երկրից: «Երկինքը» Աստծո, իր հրեշտակների և արդար հոգիների բնակարանն է, իսկ երկիրը` մեղավոր և մահկանացու մարդկանց համար: Հների համար աստղերն այդ կամարի վրա բացված ծակեր էին, որոնք գաղափար էին տալիս այն ակնախիտ լույսի մասին, որով ողողված էր «երկինքը», իսկ արևը և լուսինը ջահեր էին` մեր երկիրը լուսավորելու համար: Որոտը Աստծո կամ սրբերի ահեղ կառքերի դղրդոցն էր. Կայծակը` երկնքի երիվարների սմբակների հանած կրակը, իսկ շանթը` Աստծո զայրույթի զարկերակը…:

Այսօր, երբ վերից վար գիտենք, թե ինչեր են իրականության մեջ վերոհիշյալները, հանկարծ «երկինքը» անհետանում է և մեջտեղից վերանում, ու մեր գլխի վերևում մնում է անսահման մի պարզություն, անծայրածիր մի «միջոց», ուր մարդիկ սկսում են տիեզերարշավ խաղալ, ինչպես երբեմն ձիարշավ են խաղում ընդարձակ ձիարձակարանների մեջ:

Քրիստոնեական ուղղափառությունն այսօր սեղմված է մի կողմից տառապաշտությամբ, իսկ մյուս կողմից` նյութապաշտությամբ: Տառապաշտները կրոնասեր մարդիկ են, հոգ չէ, որ լինեն մոլեռանդ հավատացյալներ: Սրանք բարի մարդիկ են, որոնք ցանկանում են, որ Ս. Գրքի հավաստումները ճշմարտություն լինեն ոչ միայն իրենց խոսքի և իմաստի մեջ, այլ նաև իրենց ամեն մի բառի ու տառի մեջ, առանց հիշելու, որ նույն ինքն այդ Ս. Գրքի մեջ գրված կա. «Իմ խոսքերը հոգի են և կյանք»  / Հովհ. Զ 64/: Մի ուրիշ տեղ ասում է. «Գիրը սպանում է, բայց հոգին կյանք է տալիս» / Բ Կորնթ. Գ 6/: Սրանք մոռանում են, որ թեև Աստվածաշնչի ամեն մի ճշմարտություն Աստծո կողմից ներշնչված կամ հայտնված է, բայց դրանք արտահայտելու ձևերը, բառերը և բացատրությունները մարդկանց կողմից են հայթայթված ու մարդկանց ստեղծած բառերը հինգ հարյուր կամ հազար տարիներ առաջ ու այսօր հաճախ տարբեր իմաստ ունեն: Մարդիկ նույն ճշմարտություններն անցյալում տարբեր ձևով էին արտահայտում, այսօր` տարբեր: Էականը Աստծո կամ Աստվածաշնչի ուզածն ասելն է, որ անփոփոխ ու հավիտենական է, քան մարդկանց ասելու ՁԵՎԸ, որ փոփոխական է: Այսօր ոչ մի հայր չի ասում «որդի ծնեցի». Բայց Ս. Գրքի մեջ այս բացատրությունը շատ է գործածված: Օրինակ. «Աբրահամը ծնեց Իսահակին», ու առանց տառապաշտ լինելու բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ է նշանակում այդ բացատրությունը:

ԱՎԵԼԻՆ

Երևման Սուրբ Խաչի տոնը Արկազի Սուրբ Խաչ եկեղեցում


Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Երևման Ս. Խաչի տոնը: Երևման Սուրբ Խաչի, ինչպես նաև Խաչի մյուս 3 տոները Վայոց ձորի թեմի պատմական Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրերն են:

Այսօր Արկազի Սուրբ Խաչ եկեղեցում տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց՝ մեկնաբանելով Երևման Ս. Խաչի տոնի խորհուրդը:

Տոնին մասնակցելու էին եկել բազմաթիվ ուխտավորներ ինչպես Վայոց ձորի մարզից, այնպես էլ Հայաստանի մյուս տարածաշրջաններից:

Վերջում բոլոր ուխտավորները հավաքվեցին միասնական սիրո ճաշի:

ԱՎԵԼԻՆ

Այսօր Երևման Սուրբ Խաչի տոնն է


«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն»:

Ամենահաղթ զորությունը Խաչիդ, Քրիստոս,
տրվեց որպես օգնություն թշնամու դեմ
Քո զորությամբ պատերազմելու համար:
Շարական

Այսպես է Աստվածորդու Սուրբ Խաչի կենսատու զորությունն ու խորհուրդը փոխանցում մեզ սրբազան շարականագիրը:

Քրիստոսի Հրաշափառ Հարությունից մինչև Հոգեգալուստ ընկած 50-օրյա շրջանն անվանում ենք Հինունք: Այսօր Հինունքի 5-րդ կիրակին է՝ Երևման Սուրբ Խաչի տոնի հիշատակման կիրակին, որը մեծ ցնծությամբ ոգեկոչում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Մեր Եկեղեցին ունի Խաչին նվիրված 4 տոն՝ Գյուտ Խաչի, Խաչվերաց, Երևման Խաչ, Վարագա Խաչ:

Եկեղեցին, որ պատմության ոսկե թելերով գիտե հյուսել պատմուճանը հոգևոր հրաշքների, հոգենորոգ ու խորհրդավոր ավանդության վրա խարսխեց նաև Երևման Սուրբ Խաչի հրաշքը, որպես տոն՝ ջերմեռանդ սքանչացումի հասցնելով նրա իմաստը:

351 թվականիի, պայծառ մի առավոտ, Երուսաղեմի երկնակամարում՝ Ձիթենյաց լեռից մինչև Գողգոթա երկարող տարածության վրա, խաչի լուսանման նշանը երևաց: Այն ավելի պայծառ էր, քան արեգակի լույսը: Այս նշանը հասցրեց տեսնել Երուսաղեմում գտնվող ողջ ժողովոււրդը: Մարդիկ, ցնցված հրաշքից, շտապում էին Աստծու տուն՝ եկեղեցի, աղոթում, երկրպագում էին Տիրոջը, հայցում Աստվածորդու գթասրտությունը: Երուսաղեմի ժամանակի Կյուրեղ Պատրիարքն այս հրաշքի մասին նամակով տեղեկացնում է Կոստանդ կայսրին և խրախուսում հաստատ մնալ հավատքի մեջ:

Կյուրեղ Պատրիարքը, նկարագրելով Ս. Խաչի երևման զարմանահրաշ տեսարանը, գրում է. «Փորձով և գործնականապես ապացուցվեց, որ քրիստոնյաների հավատը ոչ թե միայն խոսքի իմաստությամբ է հաստատվում, այլ նաև Հոգու հայտնությամբ և Նրա զորությամբ, միայն մարդկանցից չի պատմվում, այլ նաև վկայվում է երկնքից»:

Ահա աստվածային այս զորությամբ աննյութական Ս. Խաչի` մեղավոր մարդկանց երևալու և նրանց հոգիները իր կենսատու լույսով ջերմացնելու հիշատակումն է այսօր, ուստի մեր մտածումներն ու խորհրդածությունները սևեռենք խաչի մեծագույն խորհրդին` փրկագործության խորհրդին և ամեն մարդու`իր խաչը կրելու անհրաժեշտության ըմբռնմանը:

ԱՎԵԼԻՆ

Հանդիպում Նորավանքում


Մայիսի 16-ին Նորավանքում հանդիպում տեղի ունեցավ,Գերմանիայի կաթոլիկ պատվիրակության  գլխավորությամբ, կաթոլիկ եպիսկոպոսական ժողովի միջեկեղեցական հանձնախմբի նախագահ, Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Շահե Ծայրագույն վարդապետի և Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ:  

ԱՎԵԼԻՆ

Կանաչ կիրակին՝ Նորավանքի ուխտի օր


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարության երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ՝ խորհրդանշելով բնության վերազարթոնքը, դրա նմանությամբ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու ծաղկումն ու զարթոնքը:

Այս տարի Կանաչ կիրակին նշվեց մայիսի 5-ին:

Այն Վայոց ձորում ամեն տարի առանձնակի խանդավառությամբ է նշվում, քանզի այն նաև հայ մշակույթի կարևորագույն գոհարներից մեկի՝ Նորավանքի ուխտի օրն է։

Տոնի օրը Վայոց ձորի թեմը մեծ տոնախմբություն էր նախաձեռնել Նորավանքում:

Առավոտյան հոգևորականների հետ Առաջնորդ Սրբազան Հայրը  Հոգեհանգստյան կարգ կատարեց Նորավանքի բարերար պարոն Տիգրան Հաճեթյանի գերեզմանաքարի մոտ՝ նրա հոգու հանգստության համար:

ԱՎԵԼԻՆ