Հայտարարություն. Մայիսի 5-ը՝ աշխարհամատրան Կանաչ կիրակի և Նորավանքի ուխտի օր


Մայիսի 5-ին  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին  նշում  է  աշխարհամատրան Կանաչ  կիրակին,  որը  Նորավանքի ուխտի օրն է:

Տոնի  օրը՝  ժամը 11:00-ին, Նորավանքում կմատուցվի  Սուրբ  և  Անմահ  Պատարագ,  որից  հետո  տեղի  կունենա  մեր միասնականությունը  խորհրդանշող ավանդական  հարիսայի  օրհնություն  և մշակութային հանդիսություն:

Սիրով  հրավիրում  ենք  բոլորին մասնակցելու տոնին նվիրված արարողություններին:

Թեմի լրատվության բաժին