Հանդիպում Նորավանքում


Մայիսի 16-ին Նորավանքում հանդիպում տեղի ունեցավ,Գերմանիայի կաթոլիկ պատվիրակության  գլխավորությամբ, կաթոլիկ եպիսկոպոսական ժողովի միջեկեղեցական հանձնախմբի նախագահ, Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Շահե Ծայրագույն վարդապետի և Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ:  

Հանդիպման ընթացքում քրիստոնեական կրթության վերաբերյալ կարծիքներ փոխանակվեցին, ապա Հոգևոր Հայրերը շրջեցին Նորավանքի վանական համալիրում, ծանոթացան  Նորավանքի պատմությանը, այցելեցին Մոմիկի անվան թանգարան:

Միասնական աղոթքից հետո Հոգևոր Հայրերին տրվեց սիրո ճաշ: