Երևման Սուրբ Խաչի տոնը Արկազի Սուրբ Խաչ եկեղեցում


Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Երևման Ս. Խաչի տոնը: Երևման Սուրբ Խաչի, ինչպես նաև Խաչի մյուս 3 տոները Վայոց ձորի թեմի պատմական Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրերն են:

Այսօր Արկազի Սուրբ Խաչ եկեղեցում տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց՝ մեկնաբանելով Երևման Ս. Խաչի տոնի խորհուրդը:

Տոնին մասնակցելու էին եկել բազմաթիվ ուխտավորներ ինչպես Վայոց ձորի մարզից, այնպես էլ Հայաստանի մյուս տարածաշրջաններից:

Վերջում բոլոր ուխտավորները հավաքվեցին միասնական սիրո ճաշի:

Թող Ամենակալ Աստված բոլորի ուխտն ի կատար ածի, օրհնի բոլորին և Սուրբ Խաչ եկեղեցին զորավիգ լինի մեր ժողովրդին: