Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից


301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի: Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան և Գայանյան կույսերը նահատակվում են:

 Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր վիրապում բանտարկված Գրիգորը: Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբը: Ս. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը:

 Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ:  Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ Եկեղեցու մեծ տոներից է, որը հիշատակվում է Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

“Վայոց ձորում պտղաբուծության հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները” խորագրով հանդիպում-քննարկում


‹‹Վայոց ձորում պտղաբուծության հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները›› խորագրով հանդիպում-քննարկմանը շվեյցարական HEKS-EPER կազմակերպության գյուղատնտես-խորհրդատու Ռամազի Գիորգոբիանին ներկայացրեց ինտենսիվ այգիների մշակության Վրաստանի փորձը, փորձի փոխանակման հնարավորությունները, և այգեգործության ոլորտում վրացական կառավարության ռազմավարական ծրագրերը: