Հոգևորականաց ժողով Վայոց ձորի թեմում


Այսօր, նախագահությամբ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանի, թեմին պատկանող օրերս վերանորոգությունն ավարտած <<Սիրանուշ>> ճամբարում տեղի ունեցավ թեմի հոգևորականաց ժողով:

Քննարկեցին բազմաբնույթ հարցեր` կապված թեմական կյանքի քարոզչական, տնտեսակական և այլ հարցերի շուրջ:

Կառուցողական առաջարկություններով հանդես եկավ Առաջնորդ Սրբազան Հայրը.եղան ակտիվ հարց ու պատասխաններ: Միասնական ընթրիքից հետո Առաջնորդ Սրբազան Հոր գլխավորությամբ հոգևորականներն այցելեցին Գետափ համայնքում կառուցվող նոր եկեղեցու շինարարական հրապարակ և շինարարներից տեղեկացան եկեղեցու կառուցման աշխատանքներին: