2019 թ. զորացրված վայոցձորցի պատանիների համար մատաղի մատուցման արարողություն Նորավանքում


Օգոստոսի 11-ին Նորավանքի վանական համալիրում Վայոց ձորի թեմի, Վայոց ձորի մարզպետարանի ու Վայոց ձորի մարզային զինկոմիսարիատի նախաձեռնությամբ տեղի ունեցավ 2019 թվականին զորացրված վայոցձորցի պատանիների համար մատաղի մատուցման արարողություն։

 Ներկա էին Վայոց ձորի թեմի առաջնորդ  Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը,  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, Վայոց ձորի մարզի զինկոմ Արմեն Հովսեփյանը և Վայոց ձորի մարզի ուժային կառույցների բոլոր ղեկավարները:

Բոլոր զորացրված պատանիներին դեպի Նորավանք ուղեկցել էին համապատասխան համայնքների ղեկավարները և հարազատները: 

 Արարողությունն սկսվեց Սրբազան Հոր օրհնությամբ, ապա ներկաներն իրենց ելույթներով ողջունեցին նոր զորացրված երիտասարդներին և մաղթեցին նորանոր հաջողություններ քաղաքացիական կյանքում, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողները ՀՀ Վայոց ձորի մարզպետի և զինկոմի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով՝ ՀՀ և ԼՂՀ սահմանների պահպանության, բարեխիղճ ծառայության և վայոցձորցու պատիվը բարձր պահելու համար:

ԱՎԵԼԻՆ