Ամառային ճամբար՝ Եղեգիսում


2006 թ-ից սկսած Եղեգիսի կիրճի <<Սիրանույշ>>ճամբարում են հավաքվում հայ և վրացի պատանիներ: 
Ծրագիրն իրականացվում է <<Սյունիք-Զարգացում>> ՀԿ-ի կողմից Վայոց ձորի թեմի հետ համագործակցությամբ և շվեյցարական HEKS-EPER կազմակերպության օժանդակությամբ:

Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանը նշում է, որ թեմի կողմից մանկապատանեկան ճամբարներ ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է 1993-1994թթ պատերազմի տարիներին, երբ Վայոց ձոր և Սյունիք մարզերում պատերազմի պատճառով ունեցանք ավելի քան 500 ծնողազուրկ երեխաներ և այդ երեխաներին անհրաժեշտություն եղավ հնարավորինս աջակցել:
Թե՛ Հայաստանի, և թե’ Վրաստանի գյուղական բնակավայրերի շատ ընտանիքներ սոցիալական խնդիրներից ելնելով՝ այսօր ևս, հնարավորություն չունեն իրենց երեխաների ամառային հանգիստը կազմակերպել գյուղից դուրս, ուստի ծրագիրը եզակի հարթակ է հատկապես հեռավոր ու սահմանամերձ համայնքների երիտասարդների համար ծանոթանալու, շփվելու այլազգի իրենց հասակակիցների հետ, հաստատելու ընկերական, բարեկամական կապեր ու նոր համագործակցության հիմքեր:

ԱՎԵԼԻՆ