“Սյունիք-Զարգացում” ՀԿ-ի և Վայոց ձորի թեմի կողմից իրականացվող ճամբարային ծրագիր


“Սյունիք-Զարգացում” ՀԿ-ի և Վայոց ձորի թեմի կողմից իրականացվող ճամբարային ծրագիրը միտված է ոչ միայն հայ ու վրացի պատանիների ամառային հանգիստը առավել հաճելի և արդյունավետ դարձնելու, այլև սոցիալական բաղադրիչ ունի:

Ճամբարի մասնակիցները ստանում են անվճար բուժսպասարկում շնորհիվ բժիշկ Վիկեն Գարաբեդիանի, նրա արտասահմանցի և արցախցի գործընկերների:

Բժիշկը պատմում է, որ 25-26 տարի առաջ, երբ նոր էին սկսում ծրագիրը, վագոն-տնակներում էին աշխատում: Հիմա արդեն ճամբարում ունեն իրենց կլինիկան և բարեգործական հիմունքներով սպասարկում են ոչ միայն ճամբարականներին, այլև հարակից գյուղերի բնակիչներին:

Տարիների ընթացքում ավելի քան 3000 հոգի ստացել են անվճար ատամնաբուժական ծառայություններ բժշկի և նրա թիմի կողմից:

Բժիշկ Վիկենը հույս ունի, որ 5 տարի հետո, երբ անցնի հանգստի կվերադառնա Հայաստան՝ մշտական բնակության և ամբողջ տարին կկարողանա բարեգործական հիմունքներով սպասարկել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: