Ուխտագնացություն դեպի Նորավանք


Այսօր Հրաչյա ուրարակիր Թերջյանի գլխավորությամբ Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հավատացյալներն ուխտի էին եկել Նորավանք:

Օրվա պատարագիչն էր Խաչիկի հոգևոր հովիվ, ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավոր Տ. Հովհաննես քահանա Մաթևոսյանը: Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

ՈՒրախությամբ հիշատակենք, որ վերջերս ակտիվացել են օտար և մեր ուխտավորների մասնակցությունը Նորավանքում մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագներին, կատարվող ժամերգություններին և Խոկման արարողություններին: Թող Աստված բոլորի ուխն ի կատար ածի: