Խաչիկ սահմանապահ բնակավայրում տեղի է ունեցել Գաթայի ամենամյա վեցերորդ փառատոնը


Սեպտեմբերի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ սահմանապահ բնակավայրում տեղի է ունեցել Գաթայի  ամենամյա վեցերորդ փառատոնը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը և Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը։

Օրհնության խոսքով հանդես է եկել ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավոր, Խաչիկ բնակավայրի հոգևոր հովիվ Տ. Հովհաննես քահանա Մաթևոսյանը:

Փառատոնի գլխավոր խորհրդանիշ մեծ գաթան այս տարի նախորդ տարվանից ավելի մեծ էր պատրաստվել։ Կազմակերպված համերգին մասնակցել են մարզում գործող պարային համույթներ:

 Ներկաները վայելել են նաև սիրված երգիչներ Աղասի Իսպիրյանի, Մավր Մկրտչյանի և Գոհար Հովհաննիսյանի կատարումները։