Արենի համայնքում կայացավ խաչի օծման Սուրբ արարողություն


Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրերի Ուլգյուր հանդամասում Հակոբջանյանների ընտանիքի կողմից տեղադրվել է երկաթե լուսավորվող խաչ։ Նոյեմբերի 23- ին կայացավ խաչի օծման Սուրբ արարողությունը, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, այլ բարձրաստիճան հյուրեր։ համայնքի ղեկավարը իր շնորհակալությունը հայտնեց Նորիկ Հակոբջանյանին այս աստվածահաճո գործի համար և հանձնեց շնորհակալագիր։

Հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ նաև մատաղի մատուցում բոլոր հյուրերի և աղավնաձորցիների համար։

Աղբյուրը՝ Արենիի համայնքապետարան