Եղեգնաձորի երաժշտական դպրոցում մեծ շուքով նշվեց Կոմիտասի ծննդյան 150 ամյակը


Դպրոցի հարևանությամբ տեղադրվեց Վան Եղյանի հեղինակած քանդակը, որին նոր կյանք է տվել քարագործ վարպետ Մարատ Կարապետյանը: Բացման խոսքով հանդես եկավ Վայոց ձորի մարզպետ Ա. Գրիգորյանը:

Միջոցառման համերգային մասը շարունակվեց Ֆ. Բալոյանի անվան համերգասրահում:Համերգին մասնակցեցին` ՀՀ լավագույն բլուլահար Ավագ Մարգարյանը, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի և Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի ուսուցիչների երգչախմբերը, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի և Մշակույթի կենտրոնի մանկական երգչախմբերը, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի ուսուցիչներ և աշակերտներ:


Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Ա. Գրիգորյանը և մարզպետարանի աշխատակիցներ, Եղեգնաձորի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Վերա Եղյանը և մտավորականներ: