Սուրբ Ծննդյան արարողությունները Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում


Հունվարի 5-ին Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում մատուցվեց Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչն էր Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քհն. Սահակյանը:

Հունվարի 6-ին մատուցվեց Սուրբ Ծննդյան Ս. Պատարագը և տրվեց Սուրբ Ծննդյան ավետիսը`Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և Ձեզ մեծ ավետիս: Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի:

Այս տարվա խաչքավորի պատվավոր դերը ստանձնեց համայնքապետ Վարդան Հովհաննիսյանը:

Անահիտ Եղիազարյան

Միջոցառում Վայոց ձորի թեմի առաջնորդարանում


Հունվարի 13-ին Վայոց ձորի թեմի առաջնորդարանում կազմակերպվել էր Նոր տարվա և Սուրբ Ծնունդին նվիրված միջոցառում Եղեգնաձորի Ցերեկային խնամքի կենտրոնի երեխաների համար /շուրջ 25 երեխա/։

Մասնակցում էր թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, Վայոց ձորի մարզպետի խորհրդական Անի Մխիթարյանը, Եղեգնաձորի քաղաքապետարանի սոց. աշխատող Անի Առաքելյանը, ծնողներ, հյուրեր։

Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկաներին փոխանցեց Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանի օրհնությունը և ամանորյա նվերները:

Երեխաներն իրենց երաժշտական և պարային կատարումներով առավել գեղեցկացրին հանդիսությունը:

Սուրբ Ծննդյան արարողությունները Վայքի Ս. Տրդատ եկեղեցում


Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնական Սուրբ Պատարագը: Պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Սեպուհ քհն. Հարությունյանը:

Ս. Պատարագին իրենց մասնակցությունն ունեցան մոտակա զորամասի զինծառայողները, ովքեր հնարավորություն ունեցան հաղորդվելու Տիրոջ կենարար մարմնին ու արյանը և մասնակցելու Ջրօրհնեքի արարողությանը:

Գագիկ սարկավագ Հակոբյան

ՀՀ Զինված ուժերի գնդերեց

Ջրօրհնեքի արարողություն Արկազի Սուրբ Խաչ վանքում


Հունվարի 6-ին Արկազի Սուրբ Խաչ վանքում տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողություն, որի ավարտին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը բացատրեց օրվա խորհուրդը:

Ս. Խաչ վանքի այս տարվա խաչքավորն է Արմեն Կարապետյանը:

Վերջում օրհնված ջուրը բաժանվեց հավատացյալ ժողովրդին:    

Թող Ամենակալ Աստված զորացնի եկեղեցու խաչքավորին՝ իր նվիրական առաքելության մեջ:    

Ջրօրհնեքի արարողություն Մալիշկայի Ս. Աննա եկեղեցում


Հունվարի 6-ին Մալիշկայի ՍԱննա եկեղեցում տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողություն, որի ավարտին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը բացատրեց օրվա խորհուրդը:

Արարողությանը ներկա էին Մալիշկա համայնքի ղեկավար Գարիկ Նազարյանը, եկեղեցու այս տարվա խաչքավոր Օհան Միքայելյանը և համայնքի բնակիչներ:

Վերջում օրհնված ջուրը բաժանվեց հավատացյալ ժողովրդին:    

Թող Ամենակալ Աստված զորացնի եկեղեցու խաչքավորին՝ իր նվիրական առաքելության մեջ: