Միջոցառում Վայոց ձորի թեմի առաջնորդարանում


Հունվարի 13-ին Վայոց ձորի թեմի առաջնորդարանում կազմակերպվել էր Նոր տարվա և Սուրբ Ծնունդին նվիրված միջոցառում Եղեգնաձորի Ցերեկային խնամքի կենտրոնի երեխաների համար /շուրջ 25 երեխա/։

Մասնակցում էր թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, Վայոց ձորի մարզպետի խորհրդական Անի Մխիթարյանը, Եղեգնաձորի քաղաքապետարանի սոց. աշխատող Անի Առաքելյանը, ծնողներ, հյուրեր։

Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկաներին փոխանցեց Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանի օրհնությունը և ամանորյա նվերները:

Երեխաներն իրենց երաժշտական և պարային կատարումներով առավել գեղեցկացրին հանդիսությունը: