Այսօր Բուն Բարեկենդան է


Այսօր՝ փետրվարի 23-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը: Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ Պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալուե (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:

Հին ժամանակներում Բարեկենդանն ավելի ճոխ է նշվել` խնջույքների սեղանի անբաժան մասն են կազմել մսեղենը, կաթնեղենը, յուղով կերակուրները, պարտադիր կերակրատեսակներից` ամիճը, այսինքն` լցոնած հնդկահավը, փախլավան, նաև բոլորիս հայտնի խաշը: Բարեկենդանի խրախճանքին մասնակցում էին բոլորը. մինչևիսկ չքավորները ուշադրության առարկա էին դառնում և առատապես վայելում էին Բարեկենդանի սեղանը: Իսկ Բարեկենդանի կիրակի գիշերը` ընթրիքից հետո, նախքան քնելը, մածուն ու կաթնապուր էին ուտում և անկողնի մեջ խաշած ձու ուտելով` բերանները փակում էին` մաղթելով, որ Զատկին ձվով բարով բանան իրենց բերանները: Մեծ Պահքն սկսվում է Բուն Բարեկենդանով:

Կարդալ ավելին…

Վայոց ձորի մարզի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց


Հայաստանի Աստվածաշնչային ընկերության և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համագործակցությամբ փետրվարի 20-ին Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում կազմակերպվեց Վայոց ձորի մարզի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի (ՀԵՊ) ուսուցիչների վերապատրաստման սեմինար, որին մասնակցում էին նաև Վայոց ձորի թեմի հոգևորականները:

Սեմինարն սկսվեց աղոթքով:

Տեսնել ավելին

Այսօր Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է


Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին:

Տարիքով ավագը Ղևոնդ Երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Հովսեփ կաթողիկոսի, Սահակ եպս. Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն երեցի, Սամվել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկավագների անունները: Վարդանանց հերոսամարտից հետո պարսից Հազկերտ արքան վրեժխնդիր եղավ հայոց քաջերից: Նրա հրամանով նահատակվեցին հայոց քաջարի հոգևորականները: Հայ Առաքելական եկեղեցին Ղևոնդյանց սրբերի հիշատակը նշում է բուն բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը:

Տյառնընդառաջի տոնը Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տյառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին:

Կարդալ ավելին

Տյառնընդառաջի տոնը Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում


Փետրվարի 13-ին Տյառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն կատարվեց Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում, որին ներկա էին եկեղեցու այս տարվա խաչքավոր Օհան Միքայելյանը, համայնքի բնակիչներ և աշակերտներ:

Տեսնել Ավելին