ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ամփոփեց Վայոց ձորի մարզպետարանի 2019 թվականի տարեկան և իր պաշտոնավարման հարյուրօրյա գործունեության արդյունքները


2020 թվականի փետրվարի 7-ին  Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդես եկավ  ՀՀ Վայոց ձորի  մարզպետարանի  2019  թվականի  տարեկան    և իր պաշտոնավարման հարյուրօրյա գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսով:

    Ասուլիսը կայացավ մարզպետի աշխատասենյակում, որին մասնակցում էին Հ1 հեռուստաընկերության,  Վայոց ձորի թեմի  պաշտոնական կայքի և <<Վարդաձոր>> մարզային էլեկտրոնային լրատվամիջոցի ներկայացուցիչներ և մարզում գործող մի խումբ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

Կարդալ ավելին

ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ


    Մարզպետը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ապահովվել է ՀՀ օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը: 2019 թվականին մարզպետի կողմից ընդունվել են 61 որոշումներ և 156 կարգադրություններ, աշխատակազմի ղեկավարի կողմից արձակվել են 267հրամաններ:

2019թ հունվարի 11-ի թիվ 1 որոշմամբ մարզպետի և ազգաբնակչության անմիջական կապը ամրապնդելու նպատակով ամենամսյա ընդունելությունները են իրականացվել մարզպետարանում և համայնքներում, իսկ բարձրացված խնդիրները ուսումնասիրվել են տեղում: 2019 թվականին մարզպետի մոտ կատարվել է 1060 քաղաքացիների ընդունելություն:

Հաշվետու ժամանակաշրջանում համագործակցված աշխատանքներ են տարվել տեղական ինքնակառավարման մարմինների և պետական կառավարման համակարգի մարմիննների հետ: Հետևողական միջոցներ են ձեռնարկվել մարզի համայնքների 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանների հաստատման ուղղությամբ, որոնք բխել են համայնքների զարգացման ծրագրերից:

Կարդալ ավելին

Երիտասարդների օրհնության կարգ Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցում


Փետրվարի 8-ին Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ երիտասարդաց օրհնության կարգ կատարվեց Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Առավոտյան ժամերգությունից և օրհնության կարգից հետո տոնի խորհուրդը հանգամանալից ներկայացրեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Արենիի համայնքապետարանի մշակույթի բաժինը անակնկալ էր պատրաստել երիտասարդների համար:

Արենիի մշակույթի տանը օրվա խորհրդին նվիրված ֆիլմի ցուցադրություն և հյուրասիրություն եղավ ներկա երիտասարդների համար:

Թող արագահաս Սուրբ Սարգիսը պահապան և բարեխոս լինի մեր երիտասարդներին և զինվորներին:

Երիտասարդների օրհնության կարգ Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում


Փետրվարի 8-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Սարգսի տոնը: Տոնակատարությունն սկսվեց փետրվարի 7-ին Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարված երեկոյան ժամերգությամբ, որի ավարտին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը կատարեց Սուրբ Սարգսի տոնի նախատոնակը, ապա Արժանապատիվ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Այնուհետև եկեղեցի եկած երիտասարդներին բաժանվեցին տոնը խորհրդանշող աղի բլիթներ , որոնք պատրաստվել էին Վայոց ձորի տարածաշրջանի պետական քոլեջի ուսանողների կողմից:

Փետրվարի 8-ին՝ Սուրբ Սարգսի տոնի օրը, երիտասարդները մասնակցեցին Ս. Աստվածածին եկեղեցում կատարված երեկոյան ժամերգությանը, որի ավարտին Տեր Վազգենը քարոզ խոսեց՝ մեկնաբանելով տոնի խորհուրդն ու ներկայացնելով Ս. Սարգսի վարքը:

Թող Սուրբ Սարգիս Զորավարը զորավիգ լինի մեր ազգին և բարեխոս լինի մեր սիրելի երիտասարդներին:

Երիտասարդների օրհնության կարգ Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում


Փետրվարի 7-ին` հավարտ երեկոյան ժամերգության, Ջերմուկի Եկեղեցասիրած միության անդամները բլիթներ բաժանեցին եկեղեցի այցելած երիտասարդներին:

Փետրվարի 8-ին՝ Սուրբ Սարգսի տոնի օրը, Սբ. Գայանե եկեղեցում Երիտասարդների օրհնության կարգ կատարեց Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց: