Երիտասարդների օրհնության կարգ Եղեգնաձորի առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում


Փետրվարի 8-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Սարգսի տոնը: Տոնակատարությունն սկսվեց փետրվարի 7-ին Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարված երեկոյան ժամերգությամբ, որի ավարտին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը կատարեց Սուրբ Սարգսի տոնի նախատոնակը, ապա Արժանապատիվ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Այնուհետև եկեղեցի եկած երիտասարդներին բաժանվեցին տոնը խորհրդանշող աղի բլիթներ , որոնք պատրաստվել էին Վայոց ձորի տարածաշրջանի պետական քոլեջի ուսանողների կողմից:

Փետրվարի 8-ին՝ Սուրբ Սարգսի տոնի օրը, երիտասարդները մասնակցեցին Ս. Աստվածածին եկեղեցում կատարված երեկոյան ժամերգությանը, որի ավարտին Տեր Վազգենը քարոզ խոսեց՝ մեկնաբանելով տոնի խորհուրդն ու ներկայացնելով Ս. Սարգսի վարքը:

Թող Սուրբ Սարգիս Զորավարը զորավիգ լինի մեր ազգին և բարեխոս լինի մեր սիրելի երիտասարդներին: