ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ


    Մարզպետը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ապահովվել է ՀՀ օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը: 2019 թվականին մարզպետի կողմից ընդունվել են 61 որոշումներ և 156 կարգադրություններ, աշխատակազմի ղեկավարի կողմից արձակվել են 267հրամաններ:

2019թ հունվարի 11-ի թիվ 1 որոշմամբ մարզպետի և ազգաբնակչության անմիջական կապը ամրապնդելու նպատակով ամենամսյա ընդունելությունները են իրականացվել մարզպետարանում և համայնքներում, իսկ բարձրացված խնդիրները ուսումնասիրվել են տեղում: 2019 թվականին մարզպետի մոտ կատարվել է 1060 քաղաքացիների ընդունելություն:

Հաշվետու ժամանակաշրջանում համագործակցված աշխատանքներ են տարվել տեղական ինքնակառավարման մարմինների և պետական կառավարման համակարգի մարմիննների հետ: Հետևողական միջոցներ են ձեռնարկվել մարզի համայնքների 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանների հաստատման ուղղությամբ, որոնք բխել են համայնքների զարգացման ծրագրերից:

Համակարգվել է 2019 թվականին փետրվարի 17-ին Մալիշկա համայնքի ղեկավարի  արտահերթ ընտրությունների գործընթացը:

,,ՀՀ  2019թ. պետական բյուջեի մասին,, ՀՀ օրենքով   Վայոց ձորի մարզպետարանին 23 ծրագրերով 2019թ.-ի համար նախատեսվել են ծախսեր 3.001.331.600 (երեք միլիարդ մեկ միլիոն երեք հարյուր երեսունմեկ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ,  փաստացի ֆինանսավորվել է 2.819.321.400 (երկու միլիարդ ութ հարյուր տասնինը միլիոն երեք հարյուր քսանմեկ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ, ֆինանսավորումը կատարվել է 93.94%-ով: 

    ՀՀ վարչապետի 2019 թ. մարտի 19-ի 278-Ա  որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրերով մարզի համայնքներում իրականացվել է 22 ծրագրեր, որն իր մեջ ընդգրկում է 40 օբյեկտ՝ 576 .157.340 (հինգ հարյուր յոթանսունվեց միլիոն մեկ հարյուր հիսունյոթ հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ գումարով:

2019 թվականին մարզ են այցելել ավելի քան 120 000 զբոսաշրջիկներ, ինչը զգալիորեն խթանել է ենթակառուցվախքների զարգացմանը:  <<20 անիրանականանալի իրականություն>> ծրագրում ներառված է Վայոց ձորի   պատմամշակության և տեսարժան վայրերի 6 օբյեկտներ:

         ,,Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի,, կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվել են մարզի համայնքների հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների տասը ծրագրեր՝78 972.76 /Յոթանասունութ միլիոն ինը հարյուր յոթանասուներկու հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամի չափով:

,,Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի,, պատվիրատվությամբ՝ 155 542.4 (մեկ հարյուր հիսունհինգ միլիոն հինգ հարյուր քառասուներկու հազար չորս հարյուր) դրամով, այդ թվում՝ համայնքների համաֆինանսավորմամբ 25 943.5  (քասնհինգ միլիոն ինը հարյուր քառասուներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամի չափով կառուցվել են մինի ֆուտբոլի 10 մարզադաշտեր:

         ,,ՎիվաՍել ՄՏՍ,, և ,,Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի,, միջոցներով՝ 61 394.55  (վաթսունմեկ միլիոն երեք հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր հիսուն) ՀՀ  դրամի ֆինանսավորմամբ՝ 4 համայնքներում կատարվել են ջրագծերի հիմնանորոգման և փողոցային լուսավորության կառուցման աշխատանքներ:

         Համայնքային բյուջեի  միջոցներով՝ 67 545.66 (վաթսունյոթ միլիոն հինգ հարյուր քառասունհինգ հազար վեց հարյուր վաթսուն) ՀՀ դրամի չափով մարզի բնակավայրերում կատարվել են հիմնական և ընթացիկ նորոգման աշխատանքներ:

Ընդամենը մարզում 2019 թվականին, բոլոր ծրագրերով ՝իրականացվել է            1 475 214.18 /մեկ միլիարդ չորս հարյուր յոթանասունհինգ միլիոն երկու հարյուր տասնչորս հազար մեկ հարյուր ութսուն/ ՀՀ  դրամի շինմոնտաժային աշխատանքներ:

Մարզի գյուղատնտեսության բնագավառում տեղի ունեցել դրական տեղաշարժեր ձեռք են բերվել բարձր մթերատվության անասուններ, հիմնվել են ինտենսիվ մշակության այգիներ, կատարվել են ներդրումներ, մասնավորապես՝ Ջերմուկ համայնքի Կարմրաշեն բնակավայրում կատարվել է 100-120 մլն դրամի ներդրում՝  100 գլուխ մսային ուղվածության խոշոր եղջրավոր կենդանի ձեռք բերելու, տիպային անասնագոմի և սպանդանոցի կառուցուման համար:

      Չիվա բնակավայրում գործարար Մհեր Տերտերյանի կողմից հիմնվել է 40հա խաղողի այգի (կաթիլային ոռոգման համակարգով): Իսկ ամերիկահայ ներդրող Ավո Դավթյանի կողմից գնվել է 60 հեկտար հողատարածք, որի վրաև հիմնվել է  խաղողի այգի:

   Մարզային առողջապահական հաստատությունների ֆինանսավորման համար հատկացվել է`  2019թ.–ին 767 420.3  (Յոթ հարյուր վաթսունյոթ միլիոն չորս հարյուր քսան հազար երեք հարյուր) ՀՀ  դրամ:  2019թ. վճարովի ծառայությունը կազմել է       79 288.2 (Յոթանասունինը միլիոն երկու հարյուր ութսունութ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում եղել է 60 393.4 (վաթսուն միլիոն երեք հարյուր իննսուներեք հազար չորս հարյուր) ՀՀ դրամ (աճը կազմում է   18 894.8 (տասնութ միլիոն ութ հարյուր իննսունչորս հազար ութ հարյուր) ՀՀ դրամ: Մարզի հիվանդանոցային բժշկական հիմնարկները համալրվել են շտապ օգնության 5՝ 1 ռեանիմոբիլ և 4 գծային մեքենաներով, բուժսարքավորումներով: Մարզային հիվանդանոց կառուցելու նպատակով 2019թ Եղեգնաձոր քաղաքում լուծվել է հողհատկացման խնդիրը, ներկայումս ընթանում եմ նախագծման աշխատանքները:

     Հաշվետու ժամանակաշրջանում մարզում փաստագրվել են  2266 ընտանիքներ: Նպաստ են ստանում 1864 ընտանիք, որից  ընտանեկան նպաստ՝  1387  և սոցիալական նպաստ՝ 477 ընտանիք:  Վճարվել է  673,7մլն դրամի նպաստ: 

    Մարզում գործում են  ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ 3 ավագ դպրոցներ, որտեղ սովորում են 736 աշակերտներ:

Մարզային ենթակայությամբ  գործող 45 դպրոցներում սովորում են 5768 աշակերտներ, աշխատում են 883 ուսուցիչներ:  Դպրոցների շրջանավարտների 80%-ը 2019 թվականին ընդունվել են ԲՈՒՀ:

     2019 թվականին զգալիորեն ակտիվացել է մարզի մշակութային կյանքը, կան 31 մշակույթի տներ, որից մեկը մարզային ենթակայության՝ Եղեգնաձորում, իսկ մնացածները համայնքային են: Եղեգնաձորում վերաբացվել է  ժողովրդական թատրոնը, որը տարվա ընթացքում Վայոց ձորի մարզում և ԼՂՀ-ում հանդես է եկել  մի շարք ներկայացումներով:

   2019 թվականին տարեկան պլանով նախատեսված բոլոր ծրագրերն ամբողջությամբ իրականացվել են: