ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ամփոփեց Վայոց ձորի մարզպետարանի 2019 թվականի տարեկան և իր պաշտոնավարման հարյուրօրյա գործունեության արդյունքները


2020 թվականի փետրվարի 7-ին  Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդես եկավ  ՀՀ Վայոց ձորի  մարզպետարանի  2019  թվականի  տարեկան    և իր պաշտոնավարման հարյուրօրյա գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսով:

    Ասուլիսը կայացավ մարզպետի աշխատասենյակում, որին մասնակցում էին Հ1 հեռուստաընկերության,  Վայոց ձորի թեմի  պաշտոնական կայքի և <<Վարդաձոր>> մարզային էլեկտրոնային լրատվամիջոցի ներկայացուցիչներ և մարզում գործող մի խումբ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

    Արարատ Գրիգորյանը նախ ներկայացրեց մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում 2019 թվականին իրականացված ծրագրերի, ձեռքբերումների, առաջընթացի, համագործակցային նախաձեռնությունների,  արտաքին կապերի  վերաբերյալ փաստագրված տվյալները, ինչպես նաև մարզում առկա խնդիրների լուծման  ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվելիք քայլերը:

  Այնուհետ ամփոփեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում  իր հարյուրօրյա  գործունեության արդյունքները:

Մարզպետ Արարատ Գրիգորյանը մանրամասն  պատասխանեց    լրատվամիջոցների և ՀԿ ներկայացուցիչների կողմից իրեն ուղղված բոլոր հարցերին: Հարցերը վերաբերում էին.    

     1.մարզում 2019 թվականին իրականացված և 2020 թվականին իրականացվելիք ներդումային և սուբվենցիոն ծրագրերին,

     2.Եղեգնաձորում կառուցվելիք հիվանդանոցի աշխատանքների ընթացքին,

     3.զբոսաշրջության զարգացման նպատակով դեպի մշակութային կոթողներ  ճանապարհների վերանորոգմանը,

    4. հանքարդյունաբերությանը,

    5.դպրոցահասակ երեխաների և մանկավարժների  տեղափոխման ծախսի փոխհատուցման կարգին,

    6.երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով բնակարանաշիության ծրագրերին,

    7.  մարզում զիվորական հագուստի արտադրության կազմակերպման  խնդիրներին,

    8. ՀԿ-ների հետ համագործակցության ակտիվացմանը,

    9. գյուղական ամբուլատորիաների զարգացման ծրագրերի մշակմանը,

   10. Արփա գետի վրա կառուցված ՀԷԿ-երի  համար օգտագործվող ոռոգման ջրի քանակի սահմանափակմանը (գյուղատնտեսության ակտիվ գործունեության շրջանում),

   11. «Վարդաձոր» մարզային թերթի տպագրման խնդիրներին:

Առաջարկվեց  համագործակցել սոցիալական 2 ծրագրերով.

.            ա) Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոնի <Եղեգնաձորի ցերեկային խնամքի կենտրոն> (Ռիսկային գոտում հայտնված երեխաների համար) գործող ծրագրով,                                                                                                                               

       բ)  Հայկական կարմիր խաչի Եղեգնաձորի մասնաճյուղի  <Խնամքի կենտրոն՝ արժանապատիվ ծերություն>  գործարկվելիք ծրագրով:

Ասուլիսի ավարտին Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցների և ՀԿ-ների ներկայացուցիչներին ներկայության համար և  ավելի ակտիվ համագործակցության  պատրաստակամություն հայտնեց:                                                                       

 Նշենք, որ ՀՀ  Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը պաշտոնավարման կարճ  ժամանակահատվածում դրսևորած աշխատասիրության, պատասխանատվության և ակտիվ գործունեության համար «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից ճանաչվել է որպես տարվա <Լավագույն մարզպետ>: